ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:
Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Արցախից ժամանած պատվիրակությանն էր ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները։
Պատվիրակությունը հանդիպել է նաև էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակության կազմում է Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձիք:
Թողնել պատասխան