Արցախյան առաջին պատերազմից կան 777 անհայտ կորածներ, երկրորդ պատերազմից 217, և սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո 29 անհայտ կորած հայ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»,- նշված է գրառման մեջ։
Թողնել պատասխան