Arcakh.24.info անկախ լրատվական կայքի նկատմամբ ծավալված լայնամասշտաբ հետապնդումների հակազդման միջոցառումների շրջանակներում, այս պահի դրությամբ, ընդանում են մի շարք դատական գործեր, որոնց պատասխանող կողմը հանդիսանում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանը:
Դ.Ս.Գաբրիելյանի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միևնույն գործընթացը (գործի համար կարևոր նշանակություն ունեցող) տարբեր ձևով վավերող փաստաթղթեր, որոնց իսկությունը հիմնավոր կասկած է առաջացրել հայցող կողմի մոտ: Փաստաթղթերի պատճենները ներկայացված են ստորև:
Ինչպես երևում է պատճեններից դրանք հանդիսանում են միևնույն կառուցվածքային փոփոխությունը տարբեր ձևի վավերող փաստաթղթեր: Համաձայն ծանուցման՝ տեղի է ունեցել երկու ֆակուլտետների միավորում, ինչի արդյունքում, բնականաբար, ստեղծվել է երրորդ հաստիքը: Ուստի այդ կառուցվածքային փոփոխությունն իրենից ներկայացնում է երկու հին` Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու Իրավաբանական ֆակուլտետների դեկանների հաստիքների կրճատում և մեկ նոր` Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկանի հաստիքի ստեղծում: Ըստ երկրորդ փաստաթղթի, տեղի է ունեցել ոչ թե երկու ֆակուլտետների միավորում, այլ լուծարվել է Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետը, իսկ Իրավաբանական ֆակուլտետը չի լուծարվել, այլ վերակազմավորվել է դառնալով Տնտեսաիրավաբանական ֆակուլտետ:
Ակնհայտ է, որ դրանք տարբեր կառուցվածքային փոփոխությունների ձևեր են և ավելի ուշ ներկայացված փաստաթղթերի միջոցով պատասխանող կողմը փորձում է արդարացնել երկու դեկաններից ավելի քիչ աշխատանքային փորձ ունեցող դեկանին նախապատվություն տալը` փորձելով շփոթեցնել դատարանին:
Հաշվի առնելով վերոնշվածը՝ դատավոր Հասմիկ Հարությունյանին միջնորդություն է ներկայացվել դատափորձաքննության ենթարկել մի շարք փաստաթղթեր:
Նշենք նաև, որ հրամանը ստորագրված էր կապույտ գույնի գրչով (թանակով)։
Իսկ իրականում, մեզ մոտ եղած հավաստի տեղեկությունների համաձայն, իրողությունը այլ էր: Իրականում որոշումը կայացվել էր ոչ թե հունիսի 18-ին, այլ մայիսի 31-ին, ընդ որում միանձնյա: Ստորև ներկայացնում ենք հավաստի աղբյուրներից մեզ տրամադրված մայիսի 31-ին տեղի ունեցած ռեկտորատից ձայնագրություն, որը մեկ անգամ ևս հավաստում է, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանում փաստաթղթերի ձևակերպման օրինականության հետ լուրջ խնդիրներ կան:
Հ.Գ. Փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար միջնորդագրում նշված էր նաև այն փաստը, որ ՄՄՀ ֆեյսբուքյան էջը հեռացվել է հայտարարության փաստը ջնջելու նպատակով և այդ միջնորդությունից մի քանի ժամ հետո այն մոգական ձևով վերականգնվել է, սակայն հայատառ:
Թողնել պատասխան