Պատասխան Ռուբեն Մելիքյանին՝ Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմենը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Հայաստանի դատարանների առջև: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե պարոն Մելիքյանի մոտ կոնկրետ ինչն է առաջացրել նման վրդովմունք։ Որքան ինձ հայտնի է, պարոն Մելիքյանն այդքան խիստ չէր անհանգստանում, երբ գործը չէր վերաբերում իր համախոհներին։ Կցանկանայի պարոն Մելիքյանին հիշեցնել նրա մասնագիտական անցյալից մի քանի դրվագներ, որոնց նա այդքան էլ բարձրաձայն չէր արձագանքել։

1. Ինչու, երբ Արցախի Սահմանադրության խախտմամբ հադրուտցիներին ազատում էին աշխատանքից, պարոն Մելիքյանն անտեսության մատնեց այդ փաստը ու պահպանեց խորհրդավոր լռություն:

2. Ինչու, երբ Նելսոն Ստեփանյան փողոցում գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները տարիներ շարունակ դիմել են բոլոր ատյաններին, այդ թվում` ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որ ապօրինի կառուցված շենքն իրենց բնակարանները գրեթե լրիվությամբ զրկում է բնական լույսից, ու այդ կապակցությամբ նրանք տեսագրել են տեսանյութ ու տեղադրել համացանցում, ինչից հետո նրանք ուժային կառույցների կողմից արժանացել են ճնշումների, այդ կապակցությամբ ևս մենք ականատեսը եղանք պարոն Մելիքյանի խորհրդավոր լռությանը:

Մեր ամբողջ դատական և այլ իրավապահ համակարգերը տարիներ շարունակ անտեսում էին հասարակ մարդկանց իրավունքները։ Հետևապես հիմա էլ պետք չէր դիմել ժողովրդին, առավել ևս, որ Ձեր տեղադրած տեղեկությունն, ըստ լրատվամիջոցների, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես նաև կուզենայի նշել, որ եթե պարոն Մելիքյանն իսկապես օրինականության ջատագով է, ապա հրավիրում եմ նրան հանդիպելու, որտեղ կարող եմ տրամադրել նրան դատական վճիռներ, որոնք միանշանակ հակասում են Արցախի Սահմանադրությանը և օրենքներին ու միայն այն դեպքում, եթե Դուք նույնպես սկզբունքորեն կանգնեք դատավարական կամայականությունից տուժած մարդկանց կողքին և օգնեք արդարության վերականգնմանը (չնայած ես դրան չեմ հավատում), միայն դրանից հետո կհամաձայնեմ Ձեզ անկողմնակալության հետ:

Դիտումների քանակը: 8376
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan