Նախորդ գիշեր Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կիրակի՝ փետրվարի 29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել դիտահորում: Մասամբ վնասվել է Opel մակնիշի ավտոմեքենան, որը կայանվել է մոտակայքում: Բացի այդ, կոտրվել է դիտահորի մեջ տեղադրված ջրաչափի ապակին:
Փրկարարները մեկուսացրել են տարածքը և սահմանել հերթապահություն։
Թողնել պատասխան