Պետբյուջեի 2020 թ-ի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թ-ի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով

Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով:

Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

“Այսպիսով արձանագրենք. մեկ երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների եւ 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:

Կորոնավիրուսն, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք”, — գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4488
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին