Պետքարտուղարի խորհրդական Լուիս Բոնոն կրկին մեկնել է Բաքու

Բոնո

Բաքու կատարած այցից ընդամենը չորս օր անց Հարավային Կովկասի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդականն այսօր կրկին ժամանել է Բաքու։ Նշենք, որ Լուիս Բոնոն տարածաշրջանային այցով Բաքվում էր մարտի 6-ին, մեկ օր անց նա ժամանել էր Երևան։

Հայաստանում ու Ադրբեջանում ամերիկացի դիվանագետը հանդիպել էր երկրների ղեկավարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատնից Թուրան լրատվական գործակալությանը հայտնել են, որ Բոնոն Բաքու է վերադարձել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման համար։ Ամերիկացի դիվանագետի առաջին այցի ժամանակ Բայրամովը երկրում չէր։

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն այսօր քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ բանակցային գործընթացը, առաջնորդների Մյունխենյան հանդիպմանը ծագած հարցերը, դեպի Նախիջևան անխափան երթևեկության ապահովումը, ինչպես նաև դելիմիտացիայի հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։

«Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, ամբողջովին չի հանել իր զորքը Ադրբեջանի տարածքից, շարունակում է ռազմական սադրանքները։ Միաժամանակ, նախարարը Բաքվի դիրքորոշումն է ներկայացրել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3858
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին