Պուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Putin

Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչից հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի հետ բանակցություններ վարելու Ռուսաստանի ղեկավարի պատրաստակամության մասին։

«Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցել Ուկրաինայի հետ», — Պուտինի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ–ն։

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն երկար ժամանակ անտեսել են Ռուսաստանի օրինական անվտանգության մտահոգությունները, բազմիցս խախտել են իրենց պարտավորությունները և շարունակել ընդլայնել դաշինքը դեպի արևելք։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Դիտումների քանակը: 4047
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին