Պուտինը կողմերի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Եռակողմ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հատուկ շեշտադրվել է տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն հաղորդագրության կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Հավելենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։

Դիտումների քանակը: 4057
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին