Պուտինը Միշելին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվող հարցերը

ՌԴ, Միշել

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։  ՌԴ նախագահը Շառլ Միշելին հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել:

«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին է Պուտինը խոսել»,–նշում է աղբյուրը։

Համաձայն հաղորդագրության, հենց այդ հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ:

Դիտումների քանակը: 4449
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին