Գաղտնիք չէ, որ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Արցախի տարբեր բնակավայրերում հանդիպումներ է կազմակերպում բնակչության հետ։ Բացառություն չէր նաև Ճարտար քաղաքը, որտեղ Արայիկ Հարությունյանը սույն թվականի մայիսի 24-ին հանդիպեց այդ համայնքի բնակիչների հետ, ինչի մասին նաև տեղադրվեց տեսանյութ իր իսկ ֆեյսբուքյան էջում։
Arcakh24.info-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ հանդիպումից հայտնի դարձած մի դրվագ։
“2008-2018 թթ-ին Դուք վարչապետի պաշտոնում էիք։ Հարցեր առաջացան հուզող՝ ծովը, դե էն ցամաք ծովն է դուք գիտեք, ե՞րբ եք վերանորոգում։
— Հերթում է։
— Իսկ Ղուզե Ճարտարում ատիզյանները ե՞րբ եք վերանորոգում։
— Հերթում է։
-Իսկ խողովակնե՞րը։ Էդ Ձեզ ենք հարցրել ամբողջը։ Ե՞րբ եք ողջ Ճարտարի խողովակները փոխում։
— Հերթում է։
Ի հայտ եմ դարձնում ոչ միայն Ճարտարի ժողովուրդին, այլ ողջ Արցախի ժողովուրդին․ “Քեզ ձայն տվողը թշնամին է առաջի հերթին իր ընտանիքի, հետո՝ ողջ Արցախի ժողովրդի”։
Այսպես է 82-ամյա Ճարտար քաղաքի բնակիչ Շաբո (անձնագրով Արսեն) պապիկի պատվիրանը Արցախի հայությանը:
Թողնել պատասխան