Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է որակել իր հայաստանյան այցը։ Այդ մասին վերջինս գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնման ուղիները և տարածաշրջանային անվտանգության դինամիկան, մասնավորապես վերջին բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը»,– գրել է Խավիեր Կոլոմինան։
Թողնել պատասխան