Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությունը. ՀՀ ՊՆ

Քննարկում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր է քննարկել Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր»,–նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։

Դիտումների քանակը: 3825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին