Քրգործ է հարուցվել պետությանը 17 մլն վնաս պատճառելու գործով

Agrotron-180

ԱՀ ԱԱԾ-ն պարզել է Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից տրակտորն Էջմիածին տեղափոխելուց հետո ԱՀ գյուղզարգացման հիմնադրամից 17 000 000 փոխատուցում ստանալու փաստը։ Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորն այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում:

Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

Դիտումների քանակը: 3859
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին