Քըլըչը շնորհակալ է սիրելի Ռուբինյանին ու Կոստանյանին

քըլըչ

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու կապակցությամբ։

«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– թվիթերյան միկրոբլոգում գրել է Քըլըչը։

Քըլըչը շնորհակալ է սիրելի Ռուբինյանին ու Կոստանյանին

Նա նաև նշել է, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։

Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Հայաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած հատվածներ։

Իր հերթին էլ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։

 

Դիտումների քանակը: 3975
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին