Ռայդի ու Ստեփանակերտի միջև բարեկամական հարաբերությունների մասին բանաձև է ընդունվել

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ (Արտաքին Գործերի Նախարարություն) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Ավստրալիայի

Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, որի շրջանակներում երկու քաղաքները կհամագործակցեն մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում: Հատկանշական է, որ բանաձևն ընդունումը համընկել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի պատվիրակության Ավստրալիա այցի նախօրեին։

Այցի շրջանակներում նախատեսված հանդիպմանը Ռայդի քաղաքային իշխանությունների հետ կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները: «Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում», — ասված է Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Դիտումների քանակը: 4597
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին