Ռուբինյանն Օլսոնի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Էրիկա Օլսոն

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը և ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Էրիկա Օլսոնի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:

«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Դիտումների քանակը: 3736
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին