Առաջիկա օրերին Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, առաջիկա զորավարժությունների մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի փոխհրամանատար, ծովակալ Սերգեյ Եկիմովը։
Նրա խոսքով՝ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ։
«Մի քանի օր շարունակ մենք զբաղվելու ենք մեր համատեղ գործողությունների մշակմամբ», — հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը։
Թողնել պատասխան