Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանն այսօր հուշագիր են ստորագրել տրանսպորտային տարանցումները առավել դյուրին դարձնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ռուսական կողմը բանակցություններում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
«Այս փաստաթուղթը կնպաստի, որ անդամ երկրների միջև մաքսային գործընթացները լինեն ավելի արագ ու դյուրին», — հաղորդել է Ռուսաստանի դեսպանատունն առանց հավելյալ մանրամասների։
Այս պահի դրությամբ Իրանից դեպի Ռուսաստան գնացող ցամաքային կապն անցնում է Ադրբեջանի տարածքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թողնել պատասխան