“Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե “քայլողների” մանկապարտեզը” — Էդուարդ Շարմազանով

5024638

Մի’ արեք,պարոնյաք։ Սիրելի հայրենակիցներ։
Թե’ ապրիլի 17-ին, թե’ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները”,- գրել է իր ֆեյսբուքյն էջում Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում և բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

“Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։ Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար և “изгой”. Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ-ն՝ Սիրիա զորք է ուղղարկում։
Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ-ը չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե’ զինվորի սպանությունը թաքցնելու, և թե’ Սիրիա զորախումբ ուղղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե “քայլողների” մանկապարտեզը”,- նշել է Էդուարդ Շարմազանովը իր գրառման մեջ։

Դիտումների քանակը: 5308
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան ““Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե “քայլողների” մանկապարտեզը” — Էդուարդ Շարմազանով”-ին

  1. 1

    Այո, հհկ-ի մոլի պաշտպան էդուարդ Շարմազանով, սա ձե՜ր քանդած Հայաստանն է, որը խելքի բերելը շատ դժվար է, գրեթե անհնար։ հհկ կոչվող ՉԱՐԻՔԸ տարիներ շարունակ քանդեց, կերավ, բռնաբարեց, լլկեց Հայաստանը իր մանվելներով, սաշիկներով, լֆիկներով, լիսկաներով, շմայսներով, աշոծյաններով, Իսպանիաիյ քաղաքացի տիգրանսարգսյաններով, խաչատուրովներով, սերժիկներով, ռոբերտներով ու այլ ավելի մանր կճղակավոր թափթփուկներով… Գոնե այնքան բարոյականություն ունեցեք, որ լալկվեք ու մեզ մի՛ հիշեցրեք ձեր տխուր գոյությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին