Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել Ստեփանակերտում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։ Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Արդեն հայտնել էինք, որ մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրի խնդիր կա։ Տեղի իշխանությունները նշում են, որ պատճառը եղանակն է` ջրամբարներում քիչ ջուր է կուտակվել։
«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողության պատասխանատուն՝ քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,- նշված է հայտարարության մեջ։
Ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի` մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:
Թողնել պատասխան