Սամվել Շահրամանյանն Արցախի նախագահ է ընտրվել

Շահրամանյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։

Քիչ առաջ ԱՀ ԱԺ-ն հրապարակել է հատուկ նիստում խորհրդարանի Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ որոշումը։

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածներով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ո ր ո շ ու մ է.

Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի Հանրապետության նախագահ»:

Դիտումների քանակը: 3770
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին