Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության իր աղբյուրին:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։
Թողնել պատասխան