Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է

FB_IMG_1636382087597

Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է

Ըստ պաշտպանի` կրակոցների հետևանքով մահացած անձը 22-ամյա քաղաքացի (Ե.Մ.) էր, իսկ վիրավորում ստացածները` 41-ամյա (Ս.Ա), 31-ամյա (Մ.Գ) և 43-ամյա (Դ.Գ.)։

Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է

«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է»,– գրել է նա։

Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է

Պաշտպանը նշել է, որ արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է։

Դիտումների քանակը: 4455
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին