Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի օգտին:
Այդ մասին հաղորդում է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը:
Օրենսդիր մարմնի նիստում Թուրքիայի կառավարության կողմից 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը ներկայացվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կողմից:
Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի ներկայացուցիչները և Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները բազմիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծը:
Թողնել պատասխան