Սպանություն աթոռի միջոցով Ստեփանակերտում. ԱՀ ՆԳՆ

Աթոռ

Հունվարի 1-ին «Զառին բաղ» կոչվող տեղամաս մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը վիճաբանության կասկածանքով և անձի ինքնությունը պարզելու նպատակով բերման է ենթարկել ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հաշվառված 58-ամյա Կ.Ծ.-ին։

«Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է Ստեփանակերտի 54-ամյա բնակիչ Ա.Օ.-ի անձնագիրը, որից հետո օպերատիվ խումբը ներկայացել է Հեքիմյան փողոցում գտնվող Ա.Օ.-ի բնակարան, որտեղ և հայտնաբերել է նրա դին` բռնության հետքերով:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ա. Օ.-ի և Կ. Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նախ ծեծի է ենթարկել Ա. Օ.-ին և աթոռով հարվածել գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Դիտումների քանակը: 4128
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին