Փետրվարի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում հարնության ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի Նկարիչների Միության Պատվավոր Անդամ Մհեր Շահինյանի անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը բազմամարդ էր, ներկա էին ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արցախյան մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄՆ-ների ներկայացուցիչներ:
Մհեր Շահինյանի գործերը առանձնանում են յուրահատուկ երանգային համատեղությամբ: Նայելով այդ նկարներին ակամայից հիշում ես մանկության տարիները, որտեղ յուրահատուկ տեղ էին զբաղեցնում գորգերի զարդանախշերը: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 10-ը: Մուտքն ազատ է։
Թողնել պատասխան