Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կթևածի մաեստրո Մանսուրյանի անզուգական մեղեդին

67946511_1193184920886722_3612381196052332544_n

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կթևածի մաեստրո Մանսուրյանի անզուգական մեղեդին:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ եւ քննարկել Արցախում Տիգրան Մանսուրյանի 80 ամյակին նվիրված երկու համերգների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
«Մաեստրոի համերգաշարը որոշեցինք սկսել հենց Արցախից՝ հաշվի առնելով նրա անհատակ սերը արցախցիների հանդեպ, որը փոխադարձ է: Ամեն բան պատրաստ է, համոզված ենք՝ հրաշալի համերգներ են սպասվում»,- նշեց փոխքաղաքապետ Տ. Վիրաբյանը:
Նախարարի խոսքով. «Նման միջոցառումները մշակութային դաշտը զարգացնելու լավագույն ճանապարհն ու մեր միասնականության դրսեւորման հավաստիքն են: Խորհրդանշական է , որ «Երևանի օրերն Արցախում» նախագիծը մեկնարկում է հենց մանսուրյանական շնչով: Արցախցիներն անհամբեր սպասում են այս մշակութային իրադարձությանը»:
Համերգաշարը կազմակերպվելու է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ եւ ԱՀ ԿԳՍ նախարարությունների աջակցությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև 2020 թվականին Երևանում արցախյան մշակութային օրեր անցկացնելու ընդհանուր հարցեր:

Դիտումների քանակը: 4492
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին