Այսօր ժամը 10:16-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունու 63 հասցեում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում ժամը 10:42-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել՝ 11:50-ին:
Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1963թ-ին ծնված Ս.Ս-ին պատկանող բնակելի տան տանիքը մասնակի և տան հյուրասենյակի բազմոցը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը և հասցված նյութական վնասի չափերը ճշտվում են:
Թողնել պատասխան