Ստեփանակերտում տեղի է ունեցել բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացումը

80070993_1311465499058663_6608620054701408256_o

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Ստեփանակերտի սիրահարների պուրակում հայազգի գործարար եւ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությանը:

Բացման խոսքում Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Լեւոն Հայրապետյանը դեռեւս 1990թ-ից հայրենիքի հանդեպ ունեցած իր արտասովոր սիրով ամեն ինչ անում էր հայրենիքի զարգացման եւ բարգավաճման համար:

Նախարարի խոսքով՝ նրա հետագա բոլոր աշխատանքներն ուղղված են եղել մեր հանրապետության տնտեսական զարգացմանը:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն է:
‹‹Ճարտարապետի գործը մարմնավորում է գանձասարյան հավերժությունն ու կենաց ծառը, որը ցույց են տալիս մեր ժողովրդի ընտրյալներից մեկի՝ Լեւոն Հայրապետյանի՝ դեպի հավերժություն տանող ճանապարհը: Այս քանդակը հայրենասեր հայորդու ինքնության ու էության մարմանորումն է››,- իր խոսքն ամփոփել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Դիտումների քանակը: 4963
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին