Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

բոքս

22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:

Դիտումների քանակը: 5207
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan