Հայտնի են սեպտեմբերյան ագրեսիայի 197 զոհերից 93-ի անունները

Հրապարակվել է 2022թ–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների առաջին ցուցակը։ Կարդալ ավելին

ԵԽ խորհրդարանականները հանդիպել են Արցախի պատվիրակության հետ

Նոյեմբերի 1-ինԵրևանում կայացել է ԵԽ խորհրդարանականների հանդիպումը Արցախի պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ «Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին»,- նշում է աղբյուրը։ Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։ Հիշեցնենք, որ այսօր կայացել էր նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանի, Արթուր Խաչատրյանի, Լիլիթ Գալստյանի, Աննա Գրիգորյանի ու Ասպրամ Կրպեյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ, որի ժամանակ հայկական կողմը փաստել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով։

Տեղի է ունեցել Ալիև - Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։ Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Փաշինյան -Պուտին հանդիպումը


Ֆրանսիայի խորհրդարանն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման բանաձև կընդունի


Հռոմում քննարկվել է հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը

Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։ Կարդալ ավելին

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրկին կրակ է բացել

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի Կարդալ ավելին

ԵԽԽՎ 47 պատգամավոր կոչով դիմել են Ադրբեջանին

ԵԽԽՎԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 47 պատգամավոր հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարդալ ավելին

Փարիզի քաղխորհուրդը բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

Փարիզի քաղաքային խորհուրդն հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունել է բանաձև՝ Կարդալ ավելին