Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Արցախի հարցը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող սարուշենցիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Միջադեպից օրեր անց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը անդրադարձել է ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում տեղի ունեցածին։ Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի ուղղությամբ

Այսօր` ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի ուղղությամբ, սակայն Արցախի ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում չի ստացվել։ ԱՀ ներքին գործերի նախարարության հայտնած տեղեկությամբ հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է։ Բացի այդ ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերն ավելի են ուժեղացվել։ Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։ Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ «Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։ Նրա խոսքով նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց այդ օրը գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։ Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

Արցախի ոստիկանությունը հայտնում է 3 մահերի մասին

Այսօր Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդում է տարածել երեք մահերի մասին։ Մահացածները միջին տարիքի քաղաքացիներ են։ Կարդալ ավելին

Հայտնաբերվել է ևս 9 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն


Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. ապրիլի 04-ին՝ ԱՀ Մարտունի քաղաքի Ազատության հրապարակում, նույն քաղաքի բնակիչ Կարդալ ավելին

Հայկական կողմին է փոխանցվել ևս 1 դի


ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն անդրադարձել են Սյունիքին և Արցախին վերաբերող հարցերին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր զրուցել են հեռախոսով։ Կարդալ ավելին

Կրեմլը հաստատել է Պուտին- Քոչարյան հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարդալ ավելին