Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Կարդալ ավելին

ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան - Բայրամով հանդիպումը

ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթանում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Կարդալ ավելին

Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Միրզոյան-Լավրով հանդիպմանն ընդգծվել է Բերձորի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը

Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] ապաշրջափակելու հարցը։ Կարդալ ավելին

Միրզոյանը ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի հետ խոսել է հայ ռազմագերիների մասին

Այսօր Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի հետ: Կարդալ ավելին

Միրզոյանն ու Աբդոլլահիանն անդրադարձել են Բերձորի խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ժնևում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Կարդալ ավելին

Թուրքիայում կայացել է Միրզոյան-Չավուշօղլու առանձնազրույցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Կարդալ ավելին

Միրզոյանը Բերձորի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագում

Հայկական կողմը բարձր է գնահատում Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Կարդալ ավելին

Միրզոյանը ՆԱՏՕ-ից հստակ գործողություններ է ակնկալում ԼՂ-ի պաշարումը վերացնելու համար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Կարդալ ավելին