Հետքում հրապարակված հոդվածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ, ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։ Համաձայն աղբյուրի քրեական վարույթը նախաձեռնվել է hetq.am կայքում հրապարակված «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ։ «Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ` հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Հոդվածում նշվել է, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին, որտեղ աշխատում էր Աղաջանյանի մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: «Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը»,– հայտնել է hetq.am լրատվական կայքի թղթակից Վարուժան Գալստյանը։ Բացի այդ, ըստ հրապարակման` Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ, խանութներ, սննդի կետեր ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված: Հիշեցնենք, որ Կամո Աղաջանյանը ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020թ. մայիսի 29-ին, իսկ պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 22-ին։

ՌԴ խաղաղապահները ցավ են պատճառում Ադրբեջանի ՊՆ-ին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից անհանգստացած են, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տվյալներում, Կարդալ ավելին

Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքի ականները տեղափոխել է Քաշաթաղ. Մարուքյան

«Հայաստանը Լաչինի միջանցքը օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- Կարդալ ավելին

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի վրա


Հերթական ադրբեջանական զոհը Արցախի օկուպացված հատվածում

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի սահմանապահները վթարի են ենթարկվել: Կարդալ ավելին

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Ավդուռում հրադադարի ռեժիմի խախտմանը


ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հանդես եկավ հերքումով

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական զինված ուժերի կողմից Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ են արձակել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Կարդալ ավելին

Մենք պատրաստ ենք խոսել միայն Ղարաբաղում ապրելու ցանկացողների հետ. Ալիև

Իլհամ Ալիևն Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը բացառել է։ Կարդալ ավելին