Միրզոյանը և Անն Լույոն քննարկել են Լաչինի միջանցքի թեման

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Կարդալ ավելին

Սփյուռքում Լաչինի միջանցքի հետ կապված կտրուկ ակտիվացում կզգաք. Սինանյան

Սփյուռքում հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի։ Կարդալ ավելին

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ վերջնական կարգավորման հասնելու համար

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում։ Կարդալ ավելին

Սպանություն աթոռի միջոցով Ստեփանակերտում. ԱՀ ՆԳՆ

Հունվարի 1-ին «Զառին բաղ» կոչվող տեղամաս մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը վիճաբանության կասկածանքով և Կարդալ ավելին

Արցախի ԿԳՄՍ նախարարը դիմել է Գերտ Քարքին և Նոել Կուրրանին

Մենք խորապես հավատում ենք և հույս ունենք, որ Եվրոպան և եվրոպական արժեքները չեն կարող անտարբեր մնալ արցախցի երեխաների ճակատագրի նկատմամբ։ Այս խոսքերով է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը Կարդալ ավելին

Եվս երեք հիվանդ տեղափոխվել են Հայաստան. ԱՀ ԱՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներ Արցախից այսօր տեղափոխվել են հայաստանյան տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Կարդալ ավելին

«Բեյզ Մեթըլսի» գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի

Արցախի կառավարությունը որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Կարդալ ավելին

Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները. ՅՈՒՆԻՍԵՖ Լաչինի միջանցքի մասին

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ «Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին: Միաժամանակ, ասվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել էր թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Ուշադրություն. Տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրն ավարտվում է

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների Կարդալ ավելին