Ստեփանակերտի հանրահայտ և արցախցուն խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում առեղծվածային ձևով հայտնված բանալու տեսքով արձանը համացանցում բուռն քննադատությունների արժանացավ։
Կարդալ ավելին
Ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։
Կարդալ ավելին
Արցախի ԱԺ «Արդարություն», «ՀՅԴ», «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել են հրաժարական տալ։
Կարդալ ավելին
Այն, որ Արցախում ևս ադրբեջանցիները վերջին օրերին դիրքերն առաջ են տվել բուռն քննարկվում է սոցցանցերում և մամուլում։
Կարդալ ավելին
Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար:
Կարդալ ավելին
Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։
Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:
«ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։
Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»:
ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանի հետ կապված բաժնում բազմաթիվ արձագանքներ կան Արցախի հայկական հուշարձանների հարցով։ Այնտեղ արտացոլված է արցախյան վերջին պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծման փաստը, թեև, ըստ Պետքարտուղարության, չկան տվյալներ, որ եկեղեցին հայկական կողմը կիրառում էր ռազմական նպատակներով։ Կառույցը շեշտել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը։
«Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։
Պետքարտուղարությունը մատնանշել է նաև Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմի մասին։ Ուշագրավ է, որ վերջին դեպքում ամերիկյան արտաքին գերատեսչությունը կիրառել է Մեխակավան հայերեն անվանումը։
Մայիսի 11-ին ժամը 21:07-ին Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Կարդալ ավելին
Մայիսի 4-ին Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:
Կարդալ ավելին