Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ Կարդալ ավելին

Կայացել է Մակրոն Փաշինյան հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Կարդալ ավելին

Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կարդալ ավելին

Հայտարարվեց 3-րդ հումանիտար հրադադարը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և Կարդալ ավելին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքի պատճառ դարձավ Կայսերի քաղաքում Էրդողանի հերթական ելույթը, որում նա մասնավորապես ասել էր․ «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից Փարիզում խորհրդակցությունների համար։ «Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության արտահայտման որևէ պաշտոնական նշանի բացակայությանն ավելացավ ատելի և կեղծ քարոզչությունը Ֆրանսիայի դեմ։ Դա ցույց է տալիս մեր դեմ և մեր ներսում ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանք է հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- նշված է նախարարի խոսքում հաղորդագրությունում։ Նա ընդգծել է՝ նման պահվածքն անթույլատրելի է հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով էլ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով։

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կարդալ ավելին

Արմեն Սարգսյանը «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը հանձնել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը Մակրոնին փոխանցելու նպատակով հանձնել է այն Ֆրանսիայի դեսպանին: Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Կարդալ ավելին