Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար։
Կարդալ ավելին
Ապրիլի 23-ին Արցախի հանրապոտության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք]՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը:
ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.
«Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը,
Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում,
Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ,
Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,
Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝
Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել
Կարդալ ավելին
Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախի Հանրապետությունում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները:
Կարդալ ավելին
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝
Կարդալ ավելին
Կրեմլում համարում են, որ Արցախի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։
Կարդալ ավելին
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը և ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների
Կարդալ ավելին
Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։
Կարդալ ավելին
2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի
Կարդալ ավելին