Լեմկին ինստիտուտի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Կարդալ ավելին

Ասկերանի շրջանում թշնամին կրակել է քաղաքացու ուղղությամբ

Ասկերանի շրջանում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ։ Կարդալ ավելին

Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը ԼՂ էթնիկ զտումների վտանգի հարցով դիմել է Վրաստանում հավատարմագրված դեսպաններին

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտումների իրական վտանգի մասին Սամցխե-Ջավախքի Կարդալ ավելին

Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Քյոլնում փաստեր են ներկայացվել Արցախում Ադրբեջանի վայրագություններից


Ադրբեջանական կողմը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ապրիլի 28-ին Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, Կարդալ ավելին

Արցախում մեկնարկել է «Ո'Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը

Արցախի երիտասարդների նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունում մեկնարկվել է «ՈՉ` Արցախի էթնիկ զտմանը» շարժումը: Կարդալ ավելին

Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա

Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում։ Կարդալ ավելին

Լաչինի միջանցքում միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է ԵՄ կոչերին. Բորել

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է Կարդալ ավելին