Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Այդ մասին հաղորդում է Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջից։ «1 օգոստոսի 2022թ., Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ անցակետում գտնվող զինվորները ցույց են տվել Հովհաննիսյանին իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, մերժել են վերջինիս մուտքը Արցախի Հանրապետություն։ Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից», միաժամանակ նշելով, որ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։ «Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»,- հավելում է Հովհաննիսյանը։

Մոսկվան Կոսովոյին սադրանքները դադարեցնելու կոչ է անում

Մոսկվան կոչ է անում Պրիշտինային և նրա թիկունքին կանգնած ԱՄՆ-ին և ԵՄ-ին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Կարդալ ավելին

«Արմենիա Սակրա» ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը աշխարհին պատմում է Հայաստանի և Արցախի մասին


Գնդապետի անգործության պատճառով կորցրել ենք Թալիշն ու Մատաղիսը


Արցախը պետք է դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից. Արմեն Գրիգորյան


Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում. Լավրով


Լաչինի միջանցքի այլընտրանքային ավտոճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին


ԱՄՆ-ում ստեղծվել է հայ մարզիկներին համախմբելու նպատակով հիմնադրամ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության Կարդալ ավելին

Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել Կարդալ ավելին