Միջազգային հանրությունից ակնկալելով հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն
Կարդալ ավելին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] և վերջ տալ Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։
Կարդալ ավելին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՀ նախագահ Վահան Խաչատուրյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։
Կարդալ ավելին
ՌԴ ԱԳԱ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Կարդալ ավելին
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Կարդալ ավելին
Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց մասերից մեկն է:
Կարդալ ավելին
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները, Ասկերանի ակտիվ հասարակությունն Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում ակցիա են իրականացրել։
Կարդալ ավելին
Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, և բոլոր անօրինական անցակետերը պետք է հեռացվեն:
Կարդալ ավելին
Թշնամին այսօր հրադադարը խախտել է Շուշիի շրջանում։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ հայկական կողմում կորուստներ չկան, իսկ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ