EuroNews-ի լրագրողն այցելել է Բերձորի միջանցք

Բերձորի միջանցք (1)

Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց մասերից մեկն է: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը, ով նախօրեին այցելել է Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ապօրինի գործող հսկիչ կետ։

EuroNews-ի լրագրողն այցելել է Բերձորի միջանցք

Ենթադրվում է, որ առաջատար լրատվամիջոցի լրագրողն ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշիում ընթացող գլոբալ ֆորումի մասնակիցներից մեկն է։

Վերջինս պատասխանելով հայ օգտատերի թվիթին նշել է, որ Երևան կայցելի չորեքշաբթի օրը։

EuroNews-ի լրագրողն այցելել է Բերձորի միջանցք

Հիշեցնենք, Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ միջանցքը փակ է` ավելի քան յոթ ամիս, արդեն մեկ ամսից ավելի է միջանցքը փակ է նաև հումանիտար բեռների համար, ինչի հետևանքով Արցախում սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակաս կա։

Դիտումների քանակը: 3901
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին