Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈւ-ը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին. «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասել է նա: Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, Կարդալ ավելին

Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, Կարդալ ավելին

Ձերբակալություն՝ Սյունիքում

Մայիսի 14-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է։ Կարդալ ավելին

Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Կարդալ ավելին

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոն


Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն. ՀԱՊԿ-ն արձագանքել է Սյունիքի դեպքերին


ՀԱՊԿ-ում Բիյագովը խոսել է Սյունիքի և տարածաշրջանի անվտանգության մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Կարդալ ավելին

Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք միջազգային իրավունքի խախտում է. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ևս ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Կարդալ ավելին

Ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք. Ադամ Շիֆ