ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում։ ԿԸՀ-ի փոխանցմամբ Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվել է: Աղբյուրը հղում կատարելով ոստիկանության հաղորդած տվյալների՝ նշում է, որ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2549 ընտրող: Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27%: Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21% Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32% Ծովատեղ  – 97 ընտրողներից 9 կամ 9.28% Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68% Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23% Շահումյանի շրջան Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76%

Հետախուզվում են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Կարդալ ավելին

ՃՏՊ` Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին

Այսօր Ստեփանակերտ - Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության Անկախության հռչակումից 30 տարի անց


Արցախի Հանրապետությանը տոնում է Անկախության 29-րդ տարեդարձը


Արցախում ևս 8 կորոնավիրուսային վարակ է հաստատվել։ Վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Կարդալ ավելին

Արցախում հասատվել է ևս 4 կորոնավիրուսային վարակ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կարդալ ավելին

Արցախում ևս 4 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Կարդալ ավելին

Արցախում սպասում են 57 փորձանմուշի պատասխանները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Կարդալ ավելին