Թարմ ցուցանիշներ Արցախի զբոսաշրջության ոլորտից

72948425_1286614541543759_7922993339924742144_n

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասառդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը թարմ ցուցանիշներ է հրապարակել ԱՀ զբոսաշրջության ոլորտից։

Ըստ այդ ցուցանիշների՝ 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԱՀ է այցելել 40097 օտարերկրյա զբոսաշրջիկ, որից 19568-ը` ԱՊՀ երկրներից, 20529-ը` այլ երկրներից(ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա)` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (27089) 13008 -ով կամ 48% -ով:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 28-ով` կազմելով 91 օբյեկտ՝ 1940 մահճակալ-տեղով։ Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվն աճել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 91-ի:
ԱՀ-ում գործում է տասը զբոսաշրջային օպերատոր և մեկ զբոսաշրջային գործակալ:
2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցն ունեցել է 14559 այցելու, որը զիջում է 2018 թվականի ցուցանիշին (16690) 13% -ով:
Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 1056 զբոսաշրջիկ դիմել է Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ (համապատասխանաբար 783 և 273):
Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է , որ այցելած զբոսաշրջիկների` Արցախը ընտրելու տեղեկատվական աղբյուրները եղել են հարազատները (41.2%), նախկին այցելությունները (24.9 %), համացանցը (11.4%), իսկ Արցախն ընտրելու հիմնական պատճառները` գեղատեսիլ բնությունը (31.1%), պատմամշակութային արժեքները ( 29.6%), մասնագիտական այցերը ( 9.1%), այլ (22.7 %):

Դիտումների քանակը: 4748
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին