ՃՏՊ՝ մահվան ելքով

Մարտի 11-ի լույս գիշերը` ժամը 00:30-ին, ոստիկանության Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Օպերատիվ խումբը հասնելով դեպքի վայր պարզել է, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում, Սոս — Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին Ա. Թ.-ն (ծնված 1972թ., բն. է գ. Մաճկալաշեն) անսթափ վիճակում վարելով «ՎԱԶ 2101» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ճամփեզրին առկա մետաղյա էլեկտրասյանը։ Բախման հետևանքով ուղևոներ՝ Ա. Մ.-ն (ծնված 1988թ.) և Մ.Ա.-ն (ծնված 1989թ.) տեղում մահացել են, իսկ վարորդ Ա. Թ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջանային բուժմիավորում։ Մյուս ուղևոր՝ Ռ.Բ.-ն (ծնված 1984թ.) տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4577
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին