Մարտի 22-ին ժամը 19:40-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշված վայրում Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։
«Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- հայտնում են ոստիկանությունից։
Նշվում ե նաև, որ նույն մեքենայի ուղևորներ` Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 և 29-ամյա բնակիչներ` Գ.Հ.-ն և Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Թողնել պատասխան