Թեոդեմ-Արցախը միջազգային մրցույթից վերադարձել է հաղթանակով

Դավաճանություն
Արցախի պարային համույթը միջազգային մրցույթից վերադարձել է հաղթանակով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Ստեփանակերտի մշակույթի տան «Թեոդեմ-Արցախ» պարի համույթը Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում կայացած «Wonderland» և «New Life» միջազգային մրցույթ-փառատոնի «Ժողովրդական ոճավորում» անվանակարգում զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը։

«Թեոդեմ-Արցախ» համույթի ղեկավար Ինգա Սեյրանյան շեշտել է, որ մրցույթին մասնակցելը խմբի համար շատ կարևոր էր։ Դեռևս 2019թ. նրանց հաջողվել է Երևանում մասնակցել GlobalFest միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ ժամանակակից պարերի անվանակարգում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այնուհետև մասնակցել են Ստեփանակերտի «Վերածնունդ» մրցույթին։

Թեոդեմ-Արցախը միջազգային մրցույթից վերադարձել է հաղթանակով

«Համավարակից և հատկապես պատերազմից հետո այս մրցույթը կարծես թարմ օդ ու շունչ լիներ, ուստի, միանշանակ, որոշեցինք մասնակցել։ Մեր խմբում ընդգրկված էին 11-12 տարեկան երեխաներ։ Փաստորեն, արդարացրել ենք մեր ճամփորդության նպատակը»,- ըստ աղբյուրի նշել է «Թեոդեմ-Արցախ» համույթի ղեկավար Ինգա Սեյրանյանը՝ հավելելով, որ խորեոգրաֆիան գնահատել է Խորվաթիայի ժյուրին, որը հրավիրել է խմբին մասնակցելու Խորվաթիայի Նովալիա կղզում սեպտեմբերին կայանալիք մրցույթին:

Մրցույթին մասնակցել են 8 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։

Դիտումների քանակը: 4089
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին