Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Աղբյուրը նշում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի։
«Զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները»,– գրել է Մուսինյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան։
Թողնել պատասխան